Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ահազանգ դեռ չի ստացել

Ահազանգ դեռ չի ստացել
08.10.2014 | 16:52

Այսօր, ժամը 17.00-ին նախատեսվում է ոչիշխանական ուժերի հանրահավաքը Գյումրիում:

Հայտնի է, որ հոկտեմբերի 10-ին, Երևանի Ազատության հրապարակում նախատեսվում է անցկացնել մեծ հանրահավաք, որին նախապատրաստվելու նպատակով եռյակի՝ ՀԱԿ, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում հանրապետության տարբեր մարզերի բնակիչների հետ:
Եռյակի հանդիպումները անխոչընդոտ չէին անցել Սյունիքի և Արարատի մարզերում, որտեղ միջադեպեր էին ստեղծել երիտհանրապետականներն ու ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվող կանայք:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ իրեն հայտնի չեն գյումրեցիների նկատմամբ ճնշումներ, քանի որ որևէ ահազանգ չի ստացել: Միաժամանակ նա հայտնեց, որ ինքը հետևելու է եռյակի հանրահավաքին և խոչընդոտներ տեսնելու դեպքում անպայման ահազանգելու է:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ